Հրդեհ է բռնկվել Արզնու հանքային ջրերի գործարանի մոտակայքում գտնվող փայտի արտադրամասի տանիքում:ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 17-ին, ժամը 07.15-ին:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Նախ, ժամը 07.33-ին հաստատվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը:

Ժամը 07.40-ին հաստատվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի 2 ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.30-ին, մարվել՝ 08.58-ին: Այրվել է Գ. Ա.-ին պատկանող երկհարկանի շինության տանիքը` 200 քմ, փլուզվել է բաղդադե առաստաղից 50 քմ հատված, շինության 2-րդ հարկում` Ա. Մ.-ին պատկանող կահույքի արտադրամասում (150 քմ) այրվել է շինանյութ, ջերմահարվել` գործիքներ: