Պայթյունների շարքը, որոնք տեղի են ունեցել Աֆղանստանում, 15 հոգու մահվան պատճառ է դարձել, այդ թվում նաեւ երեխաների: Երկրի իշխանությունները ենթադրում են, որ այս ամենի ետեւում կանգնած է «Թալիբան» շարժումը, իսկ Աֆղանստանի նախագահը մտադիր է շարժման ներկայացուցիչների հետ բանակցել հաշտության շուրջ:
Երկրի նահանգներից մեկում ճանապարհի մեջ տեղադրված ինքնաշեն սարքավորման պայթյունից հետո 5 մարդ է զոհվել, այդ թվում նաեւ երեխաներ: Եւս 4 հոգի զոհվել էին շուկայում տեղի ունեցած պայթյունի ժամանակ: Այդ մասին է հաղորդում Նովոստի Bizz-ը:
Նշենք, որ հունիսի 18-ից Աֆղանստանի բոլոր 34 նահանգների անվտանգության համար պատասխանատվությունը ստանձնել են երկրի բանակն ու ոստիկանությունը:



























