Ռուսաստանում Ադրբեջանի չորս բնակիչներ մի քանի օր պատանդ են պահել իրենց հայրենակցին՝ նրա հարազատներից փրկագին պահանջելով։
2013թ. օգոստոսի 12-ի առավոտյան հանցագործները Մոսկվայի հարավ-արեւելքի բանուկ ճանապարհին բախվել են զոհի մեքենային։ Վերջինիս նախքան ուշքի գալը նստեցրել են այլ մեքենա, այնուհետու տարել Տուլա՝ շինարարական-ավտոտնակային կոոպերատիվում թաքցնելով, հայտնում է Life News-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
Գլխին պարկ անցկացնելով եւ ձեռքերը կապելով՝ առեւանգողները պարբերաբար ծեծել են տղամարդուն, որպեսզի հարազատնեը լսեն նրա տառապանքները։ Նրա կյանքի դիմաց 400 հազար դոլար էին պահանջել։
Սկզբում ոստիկանները գտել են զանգահարողին։ Իսկ մի քանի օր աց եւս երեք հոգու են ձերբակալել։ Զոհը փրկվել է առեւանգումից չորս օր անց։





























