Փոփփեթ մականվամբ երկու ամսեկան կատուն ամբողջական ժամ է անցկացրել 50 աստիճան ջերմաստիճանով լվացքի մեքենայի խցիկում: Կատվի տերը՝ 27-ամյա Լորա Ջիլհոլմը Մանչեսթերից, երբ որոշել է լվացք անել, չի նկատել, որ իր տնային կենդանին քնած է բաց դռնով լվացքի մեքենայում:
Տիրուհին իսկական սարսափ է ապրել, երբ բացել է մեքենայի դուռն ու հայտնաբերել անգիտակից Փոփփեթին: Կինը օգնության է կանչել հարեւանին:
«Նա փորձում էր փրկել նրան, նույնիսկ արհեստական շնչառություն է տվել, բայց ոչինչ չէր օգնում, եւ մենք ամբողջ ուժով շտապեցինք անասնաբուժարան»,- պատմել է տիրուհին: Տեղացի անասնաբույժ Ջոն Գանը կարողացել է վերակենդանացնել կատվին: Նրա խոսքերով կատվի բախտը զարմանալիորեն բերել է, հաղորդում է Lifenews-ը:
«Փոփփեթը հավանաբար օգտագործել է իր ինը հնարավոր կյանքերից մեկը, որպեսզի պտտվի լվացքի մեքենայում»,- նշել է Գանը:



























