Չինական Չունցին քաղաքում, ուր վերջին ժամանակներում խոշոր ծավալով պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ, դատախազությունը մշակել է  Android եւ iOS համակարգերով սմարթֆոնների համար հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս հաղորդել պետական ծառայողների կողմից կոռուպցիայի դեպքերի մասին:

«Զգուշացեք պաշտոնեական հանցանքներից» անվամբ ծրագրի օգնությամբ կարելի է հաղորդագրություն ուղարկել դատախազություն՝ կաշառակերության կամ պետական ծառայողների կողմից պաշտոնի չարաշահումների դեպքերի մասին: Կոճակներից մեկի սեղմումից հետո էկրանին կհայտնվի դատախազության պաշտոնական էջը կամ անմիջապես կզանգահարի գերատեսչության հեռախոսահամարին:

Բացի այդ, գրում է «Ռոսիյսկայա գազետան», ծրագիրը ունի նաեւ ուսուցանող հատկություններ: Այսպես, կա ցուցումների բաժին, որը թույլ է տալիս տարբերել պետական պաշտոնյայի օրինական գործողությունները անօրինականից, որպեսզի հետագայում հնարավոր լինի հայտնաբերել կոռուպցիայի դեպքերը:

2007-2012 թթ. ընթացքում ավելի քան 660 հազար չինացի պաշտոնյաներ կոռուպցիայի համար պատժի են ենթարկվել: