Նույնասեռ ամուսնությունների պաշտպանները դեմ են դուրս գալիս հայկական ադաթներին։  Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ի մամուլի ասուլիսում ասաց երգիչ  Դավիթ Ամալյանը։

«Հայկական պետությունը պետք է հենվի ավանդական ընտանիքի վրա։ Հենց սրա վրա պետք է կենտրոնացնենք ջանքերը», - նշեց Դ. Ամալյանը։

Մարդիկ ապրում են համամարդկային եւ ազգային արժեքներով, եւ դրանք աղավաղել  չի կարելի, հավելեց նա։

«Տղամարդու եւ կնոջ միությունը մեր կյանքի հիմնական արժեքներից է։ Այդ պատճառով  ազատ ընտրությունից եւ նույնասեռ ընտանիքի ստեղծման հնարավորությունից  խոսողները հայ ժողովրդի մեջ դարերով ձեւավորված ադաթների դեմ են գնում։ Եթե այս մասին մոռանանք, կդավաճանենք մեր ժողովրդին»,-ամփոփեց երգիչը։