Իրտիշ գետի վրա բեռնատար նավին բախված «Պոլեսյե-8» շոգենավի նավավարը գտնվել է ոչ սթափ վիճակում, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Օմսկի մարզի վարչության կայքը:

Բախումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 10:55 սահմաններում, Օմսկ քաղաքի Լենինյան շրջանի Նովայա Ստանցիա բնակավայրի հարեւանությամբ: Վնասվել է ջերմանավի կողամասը: Վթարի արդյունքում 4 մարդ է մահացել:

Իրտիշ գետի վրա բախվել են լաստանավն ու շոգենավը. 4 հոգի զոհվել է 

Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, վերջին տվյալներով տուժել է 46 մարդ: 14-ը գտնվում են ծանր վիճակում, այդ թվում նաեւ երկու երեխա, մնացած ուղեւորները բժիշկների կողմից հետազոտվելուց հետո տուն են վերադարձել: