Եմենում հանկարծակի սկսված վարարումը քշել տարել է  հարսանեկան կորտեժը, նվազագույնը 27 մարդ զոհվել, 41-ն անհետ կորել է։

Ջրհեղեղը սկսվել է տեղատարափ մուսոնային անձրեւների պատճառով։ Հարսին իր նոր տուն ուղեկցողները մեքենաներով ընթանում էին, երբ հանկարծակի վրա է հասել հեղեղը։ Հիմնականում կանայք եւ երեխաներ են զոհվել, հայտնում է Reuters-ը։

Փրկարարները որոնել են անհետ կորածներին եւ փրկել ութ մարդու։ Եղած տվյալներով՝ հարսը ողջ է։

Եմենում արդեն երկու օր շարունակվող ջրհեղեղները մինչ այդ  առնվազն տասնյակ մարդու կյանք էին խլել։