Թայլանդական Փհուկետում գտնվել է Ռուսաստանի քաղաքացու դին: 29-ամյա Վլադիմիր Սլոբոդենյուկը հայտնաբերվել է կախված վիճակում, հաղորդում է տեղական ոստիկանությունը:
«Ռուսաստանցին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում ֆուտբոլայի մարզադաշտի հարեւանությամբ»,- հայտնել է Չալոնգ քաղաքի ոստիկանական վարչության ներկայացուցիչը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Իրավապահ մարմիններհ դեռեւս չեն պարզել, արդյոք մահացածը եղել է զբոսաշրջիկ, թե կղզու մշտական բնակիչ: Նրա մոտ հայտնաբերվել է Փհուկետի հիվանդանոցներից մեկի հիվանդի կտրոն, մահացածի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները նման կերպ վերջ են տալիս կյանքին: Մեկ տարի առաջ Փհուկետում հայտնաբերել են կախվելու միջոցով ինքնասպան եղած Բորիս Ֆալկովսկուն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հայրենիքում նա ֆինանսական խնդիրներ է ունեցել:
Թաիլանդում ինքնասպան եղած ռուսաստանցին հայրենիքում ֆինանսական խնդիրներ է ունեցել



























