Հայաստանի իշխանությունների կողմից  «օրենքով» գողերին դուրս հրավիրելու մեկ դեպք է եղել 1994-1995թ-ին, երբ  Վանո Սիրադեղյանը նրանց վտարեց երկրից: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին հրավիրված, ասուլիսին ասաց գրող Սերգեյ Գալոյանը:

Նրա խոսքով, նման բան Մուսոլինին է արել եւ Սահակաշվիլին: «Գոնե մի 10 տարով երկիրը մաքրվում է»,- ասաց Սերգեյ Գալոյանը:

Ինչ վերաբերում է  Վանո Սիրադեղյանի քրեական գործին, Գալոյանն ասաց, որ դրանից գաղափար չունի: «Գիտեմ, որ Արմեն Տեր-Սահակյանի բանդայի քրեական գործը մի դատարանից մյուս դատարան տանելու ճանապարհին կորել է: Իսկ ինչ վերաբերում է  իմ անձնական վերաբերմունքին Վանո Սիրադեղյանի անձի նկատմամբ, ապա նրա հետ թերթում, ոչ միայն  մեկ տարի աշխատել եմ, նաեւ նա եղել է իմ համակուրսեցին եւ հոյակապ մի մարդ է: Ավելին` մեր ժամանակների լավագույն գրողներից մեկն է»,- ավելացրեց Սերգեյ Գալոյանը: