Ընթացքող տարվա մեջ արդեն երկրորդ անգամ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ենթարկվում է հաքերային հարձակման:
Էներգետիկայի ամերիկյան գերատեսչության տվյալների բազայում եղել են բոլոր աշխատակիցների անձնական տվյալները: Նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ չարագործները կարող են տիրապետել սոցիալական ապահովագրության անձնական համարներին, որոնք կարող են օգտագործել անօրինական ճանապարհով գումար ստանալու համար: Այդ մասին է հայտնում EER պորտալը:
Նշենք, որ սույն թվականի փետրվարին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը արդեն հայտնել էր իր սերվերների վրա հաքերային հարձակման մասին: Իսկ տարվա սկզբին իրենց սերվերների նկատմամբ չարտոնագրված մուտքի փաստերի մասին հայտնել էին ամերիկյան մի շարք գերատեսչություններ ու զանգվածային լրատվամիջոցներ:



























