Bloodhound Gang խմբի երաժիշտ Ջարես Հասելհոֆը «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում ներողություն է խնդրել ազգային դրոշն անարգելու համար։ «Առավոտն Ուկրաինայի հետ» շոուի ընթացքում նա հայտարարել է, որ անարգելու որեւէ մտադրություն չուներ, ուկրաինական դրոշի հետ կապված պատմությունն ընդամենը թյուրիմացություն է։
«Երկրների մեծ մասում, որտեղ համերգներով հանդես ենք գալիս, բեմից դրոշներ ենք կախում։ Այսինքն, ընդանմենը հանգամանքների բերումով է դրոշը հայտնվել մեր բեմականացման տեղում։ Չեմ հասկանում, թե ուկրաինացիներն ինչեւ են նեղացել, որ ես կետչուպ եմ ցողում դրոշի դիմաց։ Սակայն եթե նրանց դա այնուամենայնիվ նեղացրել է, ներողություն եմ խնդրում ուկրաինացիներից, երկրից ու կառավարությունից», — ասել է Հասելհոֆը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, Հասելոհոֆը հուլիսի 30-ին Կիեւի համերգի ժամանակ անարգել էր ուկրաինական պետական դրոշը։ Մի քանի օր անց Օդեսայում նույնն արել էր ռուսական դրոշի հետ։
Ուկրաինան եւ Ռուսաստանը 5 տարով արգելել են նրա մուտքը։



























