Փեշավար քաղաքում անհայտ անձինք սպանել են  35-ամյա Նաջիմա Հանիֆին, որը բարձր դիրք էր զբաղեցնում Ազգային Ավամի կուսակցությունում։ Սպանության շարժառիթները հայտնի չեն։

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ կուսակցությունը, որին պատկանում է սպանվածը, աջակցում էր թալիբների դեմ ռազմական գործողություններին։ Նաջիմա Հանիֆի ամուսինն ու որդին 2011թ. նոյեմբերին զոհվել էին թալիբների հարձակման հետեւանքով։

Dawn.com-ը հայտնում է, որ Հանիֆը սպանվել է իր տանը։ Չարագործները նրա գլխին եւ դեմքին են կրակել ու փախել։

Կինն առաջադրվել էր Խայբեր Փաթունհվի նահանգային ժողովի ընտրություններում։