Վենետիկում օգոստոսի 17-ին գոնդոլի եւ «վապորետո» անունով հայտնի գետային տրամվայի բախման հետեւանքով զոհվել է գերմանացի զբոսաշրջիկ: Միջադեպը տեղի է ունեցել Ռիալտո կամրջի մոտ:
Բախման հետեւանքով ջուրն են ընկել գերմանացի զբոսաշրջիկը, նրա կինն ու երեք երեխաները: Տրամվայը բառացիորեն ճզմել է տղամարդուն: Կնոջը եւ երեխաներին դուրս են բերել գետից: Տրամվայի ուղեւորներից մի փոքրիկ երեխա լրջորեն տուժել է:




























