Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Քամին` հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`  18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-20-իառաջիկա երկու օրերին կնվազի 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում վաղը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի  ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է+18+20, ցերեկը` +30+32 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Կոտայքում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Գեղարքունիքում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Լոռիում` գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+21,

Տավուշում` գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+31,

Արարատում` գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+32,

Արմավիրում` գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+32,

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+23,

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+29: