FEMEN շարժումը Ուկրաինայի ՆԳՆ-ից պահանջել է ակտիվիստներին շուրջօրյա պահակախումբ տրամադրել: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է կազմակերպության կայքում: Իրենց պահանջը ֆեմինիստուհիները բացատրում են նրանով, որ նախօրեին շարժման երեք մասնակիցներ ծեծի են ենթարկվել՝ շարժման առաջնորդ Աննա Գուցոլը, ակտիվիստ Ալեկսանդրա Շեվչենկոն եւ շարժման խորհդրատու Վիկտոր Սվյատսկին, հաղորդում է Lenta.ru-ն:

FEMEN-ի ներկայացուցիչների խոսքով, առանց շուրջօրյա թիկնապահության ակտիվիստներին «մահացու վտանգ է սպառնում, որի համար պատասխանատվություն անկասկած կրելու են Ուկրաինայի ուժային կառույցները»:

Նշենք, որ սա ծեծի ենթարկվելու վերաբերյալ FEMEN-ի առաջին հաղորդագրությունը չէ: