Ալավերդի-Աքորի ավտոճանապարհին մեքենա է այրվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 18-ին, ժամը 16.33-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.05-ին, մարվել՝ 17.15-ին:

Ալավերդի-Աքորի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի 26 ՍԼ 689 պետհամարանիշով ավտոմեքենան: