Նոր Զելանդիայում առաջին գեյ-հարսանիքներն են տեղի ունեցել: Երկիրն Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջին պետությունն է, որն օրինականացրել է նման միություները:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ամուսնացել է 31 զույգ:

Նոր Զելանդիայի խորհրդարանը նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին որոշումն ընդունել էր ապրիլին.  համապատասխան օրինագծին հավանություն էին տվել ներկայացուցիչների պալատի  77 անդամներ, դեմ էր քվեարկել 44 պատգմավոր: 

Նոր Զելանդիայում օրինականացրել են նույնասեռ ամուսնությունները

Օգոստոսի 19-ին որոշումն ուժի մեջ է մտել:  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Նոր Զելանդիայում իրենց հարաբերություններն օրինականացնելու նոր իրավունքից օգտվելու ցանկություն են հայտնել ոչ միայն տեղի նույնասեռական զույգերը, այլեւ` այլ երկրների:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ամուսնության գրանցման արդեն հազարից ավելի հայտ են ստացել Ավստրալիայից: