Կասպիական շելֆում «Բուլլա-դենիզ» հանքավայրում նավթահոր է այրվում: Այս մասին հաղորդում է «Թրենդը»՝ վկայակոչելով SOCAR ընկերության կայքը:

Ընկերության տվյալներով՝ հրդեհը սկսվել է շաբաթ գիշերը՝ 5868 մետր փորելու ժամանակ: Հարթակում գտնվող բոլոր աշխատակիցները տարհանվել են ափ, ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Հարթակը շրջապատող հրշեջ նավերը վերահսկում են իրավիճակը: Հրդեհի պատճառները հետաքննվում են: