Ամերիկյան Օհայո նահանգի բնակչին անակնկալով գաղտնապահարան են նվիրել: Այնտեղ եղել է մոտ 136կգ մարիխուանա: Ընդհանուր առմամբ մոտ 425 հազար դոլար արժողությամբ թմրանյութը լցված է եղել 10 փաթեթներում:
Ինչպես պարզ է դարձել, ամերիկացին գաղտապահարանը պատվիրել է համացանցում: Այն պատրաստվել է Մեքսիկայում, որտեղից էլ ուղարկվել է գնորդին: Թմրավաճառների համար դա ապրանքը սահմանից անցկացնելու շատ լավ տարբերակ է: Ճանապարհին ինչ-որ մեկն ինչ-որ բան շփոթել է եւ ապրանքը դրել են ոչ այն գաղտապահարանում, որտեղ այն պետք է լիներ, ինչի արդյունքում թմրանյութը հայտնաբերել է ոչ ճիշտ հասցեատերը: Այս մասին հաղորդում է «Vesti.Ru»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:
Իրավապահները համոզված են, որ գաղտանապահարան պատվիրող այդ մարդը թմրավաճառների հետ կապված չէ:





























