«ԲելՄուզ ՏՎ» հեռուստաալիքի աշխատակցին, ով եթեր էր հեռարձակել պոռնո-տեսանյութ, Մինսկի Պարտիզանի մարզային դատարանի կողմից դատապարտել են երկու տարվա ազատազրկաման, ով պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում:Գործի հերոսը՝ «ԲելՄուզ ՏՎ» հեռուստաալիքի նախկին վիդեոինժեները, մեղավոր է ճանաչվել «Պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստում եւ տարածում» հոդվածով, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: Ազատազրկումից բացի, նշանակվել են անվտանգության եւ բուժման հարկադիր միջոցառումներ:

Հիշեցնենք, որ սկանդալային պոռնոնյութը «ԲելՄուզ ՏՎ»-ի եթերում ցուցադրվել էր 2013թ.-ի ապրիլին «Լյապիս Տրուբեցկոյ» խմբի տեսահոլովակի ցուցադրումից անմիջապես հետո: Որոշ տվյալներով վերջինս ոչ պաշտոնապես անգելված է Բելոռուսում: Շուտով հեռարձակումը ընդհատվել է, իսկ աշխատակիցը փախուստի է դիմել:Հաջորդ օրը երեկոյան Մոգիլյովում վիդեոինժեները ձերբակալվել էր, նրան բերման էին ենթարկել Մինսկ եւ հարցաքննել: Կալանավորվածը խոստովանել էր մեղքն ու պարզաբանել իր արարքը կնոջ հետ վեճով: Ինչպես ոստիկանները պարզել են, երիտասարդը ժամանակին հայտնել էր ինքնասպանություն գործելու մտադրության մասին: Ինքնասպանությունը նա նախատեսում էր իրականացնել Ուկրաինայի տարածքում: