Նյու-Ջերսիի նահանգապետ Կրիս Կրիստին նախապատրաստվում է օգոստոսի 19-ին հայտարարել օրինագծի ստորագրման մասին, որը կարգելի ԼԳԲՏ-դեռահասների ռեպարատիվ թերապիան:
Հանրապետական եւ դավանքով կաթոլիկ Կրիստին ընդգծել է, որ ինքն հավատում է՝ մարդիկ ծնվում են միասեռականներ, իսկ համաասեռամոլությունը մեղք չէ: Նրա խոսքով, որ ռեպարատիվ թերապիայի արգելքն անհրաժեշտ է, քանի որ մանկական հոգեբանությունը նման բուժման հետեւանքով լուրջ վտանգի է ենթարկվում, հաղորդում է Associated Press-ը:
Նյու-Ջերսին կդառնա ԱՄՆ-ում Կլիֆորնիայից հետո երկրորդ նահանգը, որտեղ կարգելեն կարգավորել անչափահաս միասեռականների սեռական կողմնորոշումը, նշում է Lenta.ru-ն:
Վերփոխող կամ ռեպարատիվ թերապիան բուժման տեսակ է, որ նպատակն է փոխել հիվանդի սեռական կողմնորո՛ումը համասեռամոլությունից դեպի հետերոսեքսուալիզմ: Այն խիստ քննադատության է արժանանում ինչպես միասեռական ակտիվիստների, այնպես էլ պրոֆեսիոնալ բժիշկների կողմից:





























