Ավստրալիայի Հյուսիսային տարածաշրջանի կառավարությունը չեղյալ է համարել օրենքը, որով կախարդությունն ու «Տառո» խաղաքարտերով գուշակությունը հանցանք էին համարվում եւ պատժվում էին մինչեւ մեկ տարի ազատազրկմամբ:

Տարօրինակ օրենքին ուշադրություն են դարձրել վերջերս՝ իրավաբանական բազայի ստուգումների ժամանակ: Պարզվում է օրենքն ընդունել են Մեծ Բրիտանիայում դեռեւս 1735թ.-ին, այնուհետեւ օրենքի ուժը տարածվել է նաեւ թագավորության նախկին գաղութում: Թյուրիմացության պատճառով երեք դար շարունակ օրենքը շարունակում էր մնալ Հյուսիսային տարածաշրջանում օրենսդրական ակտերի շարքում, հայտնում է ԷյԲիՍին:

Նման հանցագործության համար դատապարտվածներին, մեկ տարվա ազատազրկումից զատ, պետք է երեք ամիսը մեկ անգամ շուկայի հրապարակում գամեին անարգանքի սյունին, որպեսզի ցանկացողները կարողանան նրանց վրա բանջարեղեն նետել:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը. Մարդկանց մեխամասնությունը նույնիսկ չի իմացել օրենքի գոյության մասին, որն արգելում է կախարդությունն ու գուշակությունը, սակայն հեթանոս միջվայրում, այնուամենայնիվ, ուրախ են օրենքը չեղյալ հայտարարելու համար: