ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը օգոնոստոսի 16-ին ՀԱԿԿ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էր. «ՀԱԿ-ը  պետք է շատ հավասարակշռված որոշումներ ընդունի, որպեսզի ինքը առաջնորդի ժողովրդի պայքարը»: Այս առթիվ «Իրավունք» թերթը զրուցել է ՀԱԿ դաշինքի անդամ, «Ժողովրդավարական հայենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ.

 Պարոն Մակեյան, ՀԱԿԿ-ն արդյո՞ք  այս պահին ի վիճակի է որեւէ պայքար առաջնորդել: 

ՀԱԿ դաշինքը իր պատմական պահը բաց է թողել, դա  2008-2011թթ. մայիս-հունիսն ընկած ժամանահատվածն էր: Հիմա թե իրենք ինչ են մտածում ու ինչպես են կազմակերպելու, չեմ կարող ասել: Բայց այդ հզոր ուժից մի, այսպես կոչված փոքրիկ բեկոր ի՞նչ կարող է անել, նման բան միայն հրաշքներով կարող է պատահել…»,-մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները` թերթի այսօրվա համարում):