Եգիպտոսում սպանվել է «Ալ Ահրամ» թերթի Բուհեյրա նահանգի մասնաճյուղի ղեկավար Թամել Աբդել Ռաուֆը։ Նրա վրա պարեկային ժամի ընթացքում կրակել են անվտանգության ուժերը։ Նրանք Ռաուֆի մեքենայի ուղղությամբ կրակ են բացել՝ կածելով, թե վերջինս չի պատրաստվում կանգ առնել պահակակետի մոտ։ Վնասվածքներ է ստացել նաեւ մեքենայում գտնվող լրագրող Համեդ ալ Բարբարին, որն աշխատում է «Ալ Գումհուրիա» թերթում։

Դեպքը կատարվել է անցնող գիշեր Բուհեյրա նահանգի տարածքում։ Եգիպտական բանակի հայտարարությունում նշված է, որ մեքենան մեծ արագությամբ էր ընթանում, վարորդն էլ չէր արձագանքում կանգ առնելու կոչերին եւ նախազգուշական կրակոցներին, գրումէ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Եգիպտոսի անվտանգության ծառայությունում բացատրել են, որ կրակոցները սխալմամբ են արձակվել, քանի որ պարեկային ժամը լրագրողների վրա չի տարածվում, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Երեկոյան 19:00-ից առավոտվա 7:00-ի ժամերին տեղաշարժման սահմանափակումները ներմուծվել էին օգոստոսի 14-ին՝ կառավարության հրամանով։  Բացի այդ, երկրի ամբողջ տարածքում արտակագ դրություն է հայատարարված։