Ղամբարյանների ընտանիքը վերջերս տհաճ անակնկալ է ստացել ՃՈ կողմից. օգոստոսի 3-ին Ղամբարյանները արագությունը թույլատրելի սահմանից գերազանցելու համար առաջին տուգանքի մասին «սեւ թուղթն» են ստացել, հետո` 2-3 օրը մեկ հաջորդ 10-հազարանոց խախտումների մասին են արձանագրություն ստացել, ընդհանուրը` 50 հազար դրամ: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Բանն այն է, որ Ղամբարյանները որոշ ժամանակ հանապետությունից բացակայել են եւ տեղյակ չեն եղել, որ ճանապարհային այն հատվածում, որտեղով պարբերաբար երթեւեկում են, արագության թույլատրելի չափը նվազեցվել է:

«Առավոտի» հետ զրույցում Հասմիկ Ղամբարյանը պատմեց, որ Թբիլիսյան խճուղու սկզբնամասում տեղադրված` մեքենայի արագությունը ֆիքսող արագաչափով նախկինում երթեւեկում էին 80 կմ/ժ արագությամբ: Չմտածելով, որ այն փոփոխվել է, գրեթե նշված արագությամբ մի քանի անգամ անցել են ճանապարհի այդ հատվածով. մինչդեռ այդ հատվածում թույլատրելի արագությունը 80-ից իջեցվել էր 60կմ/ժ-ի:

Տուգանքի մասին 35 օր անց տեղեկանալուց հետո Ղամբարյանները պարզել են, որ այդտեղ արագության վերաբերյալ զուշացնող ցուցանակ կար, որ ինքն ու ամուսինը չէին նկատել: Սակայն, ինչպես տիկին Հասմիկն ասաց, եթե տուգանքի մասին արձանագրությունը ոչ թե մեկ ամիս  հետո ստանային, այլ ավելի շուտ, ավելի ուշադիր կլինեին եւ հետագա խախտումները չէին կատարի»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները` թերթի այսօրվա համարում):