Գործարանների ու ֆաբրիկաների աշխատակիցները հաճախ ստիպված են լինում աշխատել բավական ծանր պայմաններում: Սակայն Հոնդուրասի գործարաններից մեկը գերազանցել է բոլոր ռեկորդները: Նրա ղեկավարությունը ստիպել է աշխատակիցներին տակդիրներ կրել, որպեսզի նրանք կարիքների համար չլքեն հաստոցները:
Խոսքը վերաբերում է Kyungshin-Lear ընկերությանը պատկանող գործարանին, որը զբաղվում է էլեկտրական բաշխիչ համակարգերի արտադրությամբ: Գործարանի արտադրանքն այնուհետ արտահանում են ԱՄՆ: Կազմակերպությունում աշխատում է 4 հազար մարդ, որոնց մեծամասնությունը հարավկորեացիներ են(արտադրամասը մասամբ պատկանում է Կորեային, մասամբ՝ ԱՄՆ-ին):
Ինչպես հաղորդում է Latin Times-ը, գործարանի ղեկավարության դեմ բողոք է ներկայացրել Հոնդուրասի Աշխատաավորների համադաշնության գլխավոր քարտուղար Դանիել Դյուրոնը: Հեռուստատեսությամբ ելույթ ունենալու ժամանակ նա պատմել է, որ նման իրավիճակ գործարանում տիրել է մի քանի ամիս շարունակ: Գործարանում անցկացված ստուգումը հաստատել է, որ աշխատակիցներին իսկապես արգելվում է զուգարան գնալ: Ընդ որում գործարանի ղեկավարությունը տակդիրները չէր տրամադրում, նրանք դրանք իրենք էին գնում, որպեսզի աշտանքը կորցնելու վախի ներքո չթողնեն աշխատավայրերը:
Ինչպես հաղորդում է Հոնդուրասի աշխատանքի նախարարը, գործարանում 30 տեսուչներ են աշխատում, որոնք արդյունքում կամ կհաստատեն, կամ կժխտեն խախտումների մասին հաղորդագրությունները:





























