Հայ-լիբանանյան «Եփրեմ» ոսկերչական ընկերությունը հանդես է եկել Լիբանանում եւ ամբողջ աշխարհում հայկական դպրոցներին օգնելու նախաձեռնությամբ: Այդ մասին գրում է լիբանանյան «L’Orient-Le Jour» թերթը: Ընկերությունը թողարկել է ադամանդե թեւնոց, որը ներզարդված է հռչակավոր խաչքարով, այսինքն քարե խաչով, որը բնորոշ է հայկական արվեստին: Թեւնոցի վաճառքի եկամուտների 5 տոկոսը կփոպանցվի հայկական դպրոցներին:
«Կրել այդ թեւնոցը նշանակում է դաստակի վրա Հայաստան ունենալ: - ասել է ընկերության տնօրեն Լյուդվիգ Շաքարդեմյանը,- Խաչքարը հանդիսանում է Հայաստանի խորհրդանիշ, որն աշխարհում առաջին քրիստոնայ պետությունն է: Այդ պատմական հուշարձանը, որին կարելի է Հայաստանում ամենուրեք հանդիպել, ներկայացնում է հայ ժողովրդի ինքնությունը»: «Եփրեմի» տնօրենի խոսքով, թեւնոցի վրա խաչքարից բացի, կա նաեւ նուռ. այս միրգը Հայաստանում կյանքի խորհդանիշն է:
Նախաձեռնության նպատակը Լիբանանում եւ ամբողջ աշխարհում հայկական դպրոցների օգնությունն է ու հատկապես դրանց ամրապնդումը. Թեւնոցը վաճառելու են ողջ աշխարհում, որպեսզի հայերի նոր սերունդն ճանաչի իր պատմությունը, ծագումն ու լեզուն:
Լիբանանում ապրում է մոտ 140 հազր հայ. սա Մերձավոր Արելքի ամենամեծ համայնքն է: Մեծամասնությունը 98 տարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածաային սպանություններից փրկված հայերի ժառանգներ են:
Եվ ո՞վ կարող է լավագույնս աջակցել այս ծրագրին, եթե ոչ ծագումով հայ երգիչ Շառլ Ազնավուրը: Ազնավուրը, ով նաեւ Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, ողջունում է այս նախաձեռնությունը, եւ խոստացել է աջակցել՝ կրելով «Խաչքար» թեւնոցը իր դաստակին: «Շառլ Ազնավուրը օգնում է մեզ տարածել թեւնոցը ոչ թե եկամուտ ստանալու համար, այլ ամբողջ աշխարհում Հայկական հարցի պաշտպանության համար»,- պարզաբանել է Լյուդվիգ Շաքարդեմյանը:
Ազնավուրն ու հայ-լիբանանյան ոսկերչական ընկերությունը կօգնեն հայկական դպրոցներին

Տեղադրություն




























