Հայազգի ռեժիսոր Փրինս Բաղդասարյանի «Աբստրակցիա» ֆիլմի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 7-ին Լոս Անջելեսում, հաղորդում է «Asbarez»-ը:

 «Աբստրակցիան» նոր դրամատիկ մարտաֆիլմ է: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Փրինս Բաղդասարյանն է: Ֆիլմում խաղում է Էրիկ Ռոբերթսը, Քեն Դավիթյանը, Հանթեր Այվզը, Կորրինա Ռիկոն, Նատալի Վիկտորիան, Ռիչարդ Մանրիկեսը եւ Ջեյմս Լյուիսը:

Ֆիլմի արտադրությունն ավարտվել է նախորդ տարի: