Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից  21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 6, խուլիգանության`1 եւ խարդախության 8  դեպքերն էլ բացահայտվել են: Գողության 20 դեպքից բացահայտվել է 9-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3,  ավազակային հարձակման  եւ  կողոպուտի 1-ական   դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: