Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2009  թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու եւ հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը»,   Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կանոնադրության   14-րդ կետի պահանջները`  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել "2013-2014 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը սահմանելու  մասին":

Ըստ հրամանի` 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել«"Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր» 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին:

 ՀՀ ԿԳ նախարարի նշված  հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար: