«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. օգոստոսին 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկ, Մարգարյան փողոցների եւ նրբանցքների, Կարապետյան, Ռոստոմյան փողոցների, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի առանձնատների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























