Վրաստանի նախագահի նախաձեռնության հիման վրա նրանից ներում է հայցում մոտավորապես 2100 մարդ, հաղորդել են նախագահի մամուլի ծառայութունը:

Նրանցից 1200-ն արդեն հասցրել է գրանցվել, մյուսները հերթագրվել են հեռախոսազանգի միջոցով: Հայտերն ընդունվում են 10:00-18:00-ն, փոխանցում է «ԻնտերպրեսսՆյուսը»:

Սահակաշվիլին խոստացել է հանել տասնյակ հազարավոր մարդկանց դատվածությունը 

Հաղորդվում էր, որ այս նախաձեռնությունը վերաբերելու է բոլոր այն հանցագործություններին, բացի այնպիսի ծանր դեպքերից, ինչպիսիք են սպանությունը, մանկապղծությունը, ահաբեկչությունը: Չի հանվի նաեւ այն հանցագործների դատվածությունը, որոնք մեղավոր են պետության կամ մարդկության առաջ: