Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 21-ին, ժամը 20.45-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի 89 TT 900 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (70 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ք.-ի (մոտ 30 տ., Վանաձոր քաղաքի բնակիչ) դին եւ տուժած` 1956 թ. ծնված Ա. Դ.-ին (Ղուրսալ գյուղի բնակիչ):




























