Նախագահ Բարաք Օբամային կխնդրեն, որպեսզի ներում շնորհի Բրեդլի Մենինգին, հայտարարել է WikiLeaks-ին տեղեկություններ տրամադրողի փաստաբանը։ Նախօրեին զինվորական դատարանը Մենինգին, որը բանակում ճնշումների էր ենթարկվել սեռական ոչ ավանդական կողմնորոշման համար, դատապարտել էր 35 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ-ի կառավարության հարյուր հազար գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար։

Wikileaks-ի ինֆորմատորին դատապարտել են 35 տարվա ազատազրկման

Ժամկետը կարող էր կրկնակի մեծ լինել, այնպես որ շատերը, այդ թվում՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, այն գնահատել են որպես Մենինգի պաշտպանության հաղթանակ։

Սպիտակ տանն արդեն հայտարարել են, որ եթե ներման մասին խնդրանք ստացվի, այն կդիտարկվի հաստատված կարգով։ Դրանից բացի, Մենինգին ներում շնորհելու մասին խնդրագիր են կազմել նաեւ իրավապաշտպանները եւ ստորագրահավաք են սկսել։ Փաստաբաններն էլ մտադիր են դիմում ներկայացնել Վաշինգտոնի ռազմական օկրուգի հրամանատարին։ Նա է հաստատելու դատավճիռը եւ ժամկետը կրճատելու իրավունք ունի, հայտնում է ՆՏՎ-ն։

WikiLeaks-ն իր Twitter-ում նշում է, որ նվազագույնը 9 տարի անց շարքային Բրեդլի Մենինգը վաղաժմկետ ազատում կարող է ակնկալել։