Նյու Յորքում 95 տարեկան հասակում մահացել է համերգային պրոմոութեր, «բրիտանական ռոքի ներխուժման» հայրերից մեկը՝ Սիդ Բերնսթայնը: Նա մասնակցել է ԱՄՆ-ում The Beatles եւ The Rolling Stones խմբերի առաջին համերգների կազմակերպմանը: Հանրահայտ պրոդյուսերի մահվան մասին հաղորդել է նրա մամուլի խոսնակ եւ հին ընկերներից մեկը՝ Մերլե Ֆրիմարկը:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, բացի The Beatles-ից եւ The Rolling Stones-ից, նա համագործակցել է նաեւ Ջիմմի Հենդրիքսի, Ջուդի Գառլենդի, Լեննի Քրավիթցի, Ֆրենք Սինատրայի եւ ABBA-ի հետ: