Ոստիկանության Նոր Նորքի  եւ Աշտարակի բաժնի  ծառայողները օգոստոսի 21-ին, ժամը 9.00-ին, օպերատիվ տվյալները համատեղ իրացնելիս Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի 19 շենքի   բնակարաններից մեկից  Նոր Նորքի բաժին բերման են  ենթարկել 1984 թ. ծնված Վահրամ Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ մայիսի 15-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: