Շտապօգնության ենթակայանից օգոստոսի 21-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Կոտովսկու փողոցի թիվ 130 տուն, որտեղ ավտովթարի հետեւանքով կան տուժածներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 41 շենքի մոտ իրար են բախվել երկու անհայտ ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով նշված ավտոմեքենաներից մեկի 2 ուղեւորուհիները ստացել են մարմնական վնասվածքներ եւ բուժօգնություն ստացել բարեկամների տանը` շտապօգնության կողմից:
Կատարվում է քննություն:




























