Օգոստոսի 21-ին, ժամը 23.35-ին, Երեւանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի միջնապատին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























