Հանրապետությունում վերջին մեկ օրում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 15 եւ խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Գողության 10 դեպքից բացահայտվել է 6-ը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























