Նովոսիբիրսկի բնակարաններից մեկում մի քանի պոլիէթիլենային տոպրակներում կնոջ մարմնամասեր են հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նույն բնակարանում տղամարդու դիակ են գտել:
Նախնական վարկածներից մեկով, հայտնում է «ՌԻԱ ՖեդերալՊրեսս»-ը, բնակարանի 37-ամյա տերը դաժան հաշվեհարդա է տեսել կնոջ հետ եւ վերջինիս անդամահատված մարմինը թաքցրել սառնարանում: Զարհուրելի արարքից հետո, չդիմանալով խղճի խայթին, տղամարդն ինքնասպան է եղել:
Նրանց ութամյա դուստրը, ամենայն հավանականությամբ, կուղարկվի մանկատուն:





























