Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հացադուլի մեջ գտնվող 3 դատապարտյալ կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քրեակատարողական վարչության լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա տեղեկացրեց, որ նրանցից մեկը Վանաձորում է հացադուլ հայտարարել, իսկ երկուսը Արթիկում:

Հացադուլավորներից մեկը երկու օր առաջ է հացադուլ հայտարարել, մեկը երեք, իսկ 3-րդը հուլիսի 29-ից: Հարցին, թե ինչպես է նրանց ինքնազգացողությունը, Գոռ Ղլեչյանն արձագանքեց. «Բոլորը առանձնացված են առանձին խցերում եւ բժիշկների հսկողության տակ են»: Գոռ Ղլեչյանը նշեց, որ նրանք հիմնականում դժգոհում են իրենց քրեական գործերից: