Հայաստանում օգոստոսի 24-ից բացվում է որսի սեզոնը, որը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 24-ը: Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը համապատասխան հրաման է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) թույլատրել հետեւյալ որսատեսակների սիրողական որսը`
1) լոր – մինչեւ 60000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
2) աղավնիներ (թխակապույտ եւ անտառային, սովորական տատրակ) – մինչեւ 10000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից 2014 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
3) քարակաքավ – մինչեւ 3000 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
4) կտցարազգիներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցվածների)– մինչեւ 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
5) արտույտներ (դաշտային, տափաստանային) – մինչեւ 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
6) սարյակ (սովորական) – մինչեւ 3000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
7) կեռնեխներ (սեւ կեռնեխ, սինակեռնեխ) – մինչեւ 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից դեկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
8) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ ճքճքան մրտիմներ) եւ ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) – մինչեւ 10000 հատ 2013 թվականի սեպտեմբերի 15-ից 2014 թվականի փետրվարի 28-ը (2 հատ բադ եւ 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
9) վայրի խոզ - մինչեւ 30 հատ, 2013 թվականի հոկտեմբերի 1-ից 2014 թվականի հունվարի 31-ը (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
10) Գորշուկ – մինչեւ 10 հատ 2013 թվականի սեմպտեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
11) նապաստակ – մինչեւ 500 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից 2014 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
12) աղվես – մինչեւ 500 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից 2014 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
2. 2013-2014 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի եւ շնագայլի որս:





























