«Երեւանյան Ամառ 2013» ծրագրի շրջանակում Երեւանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին, ժամը 14։00-ից Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ Երեւանում իրականացվելու է «Ձմերուկային հրավառություն»  ժամանցային միջոցառումը:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե միջոցառման ընթացքում նախատեսվում են խաղային տարատեսակ մրցույթներ, ճանաչված եւ սիրված մարդկանց կողմից ձմերուկի հյուրասիրություն, մասնագիտացված կազմակերպությունների կողմից ձմերուկի ձեւավորման եղանակների ներկայացում, երաժշտական հետաքրքիր կատարումներ՝ զուգակցված անակնկալներով ու մրցանակներով: 

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է բոլորին՝ մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը եւ միաժամանակ տեղեկացնում, որ միջոցառմանը ամենամեծ ձմերուկով ներկայացած մասնակիցը կարժանանա հետաքրքիր, անակնկալ նվերի։