Ադրբեջանի Շաբրանի շրջանում մարդկանց զանգվածային թունավորման դեպք է գրանցվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները` վկայակոչելով ՆԳՆ-ի պաշտոնական կայքը:
Ըստ տվյալների` նախօրեին Սիյազանի շրջանի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել Շաբրանի շրջանի Ագբաշ գյուղի 57 բնակիչներ` սննդային թունավորմամբ:
Նրանցից 15-ը տղամարդ են, 24-ը կանայք եւ 18-ը` երեխաներ:
Ըստ նախնական տեղեկության` մարդիկ թունավորվել էին «Օլիվյե» աղցանից` հանդիսությունների սրահներից մեկում, որտեղ հարսանիք էր:
Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո մարդկանց տուն են ուղարկել:





























