Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 7-րդ կմ-ին   օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Արծրուն  Մկրտչյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: