Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խմբի կողմից օգոստոսի 23-ին, ժամը 01.20-ին,  Հունաստանի Հանրապետությունից Աթենք-Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1964 թ. ծնված Սուսաննա Պ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. ապրիլի 13-ից հետախուզվում էր ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 3-րդ մասի 1-ին կետի եւ 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով: