Գյումրիի Տերյան եւ Սունդուկյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 22-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 22-ին, ժամը 17.00-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 15-րդ կմ-ին` Շիրակամուտ գյուղի տարածքում, «Ինֆինիտի ՋԻ-35» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող մետաղյա ցանկապատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 22-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է շրջվել եւ բախվել ճանապարհի աջ եզրի երկաթյա արգելապատնեշին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.10-ին, Երեւանի Դավիթաշեն թաղամասի 2-րդ եւ 7-րդ փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-21»-ի ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























