«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գրիգոր Կ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ հուլիսի 15-ից  ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: