Թուրքիայի երիտասարդության եւ սպորտի նախարարությունը որոշում է կայացրել մեծ շուքով նշել Մանազկերտի ճակատամարտի 942-ամյակը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի երիտասարդության եւ սպորտի նախարարության կազմած ծրագրի համաձայն Մանազկերտի ճակատամարտի օրը՝ օգոստոսի 26-ին, Ալփարսլան անունով 1071 երիտասարդներ հավաքվելու են Մանազկերտի դաշտում, որտեղ բեմադրվելու է Մանազկերտի ճակատամարտը։  Նախարարությունը Մանազկերտի դաշտում երիտասարդների գիշերակացի համար Ղըրղըզստանից 71 վրան է պատվիրել։

Նշենք, որ Մանազկերտի ճակատամարտը տեղի է ունեցել 1071 թվականին, որի ժամանակ բյուզանդական բանակը պարտություն կրեց թյուրքական ցեղերի առաջնորդ Ալփարսլանից, իսկ բյուզանդական կայսրը գերի ընկավ։